Լուրեր
Եվրոպացի գործընկերների հետ համատեղ ՈՒԱԿ-ում կատարվել է բարդ վիրահատություն` 8-ամյա աղջնակի մոտ. oncology.am
ՀՀ-ում վերջույթների պրոթեզավորումներն իրականացվում են դեռ 90-ականներից: Տվյալ ծառայության հիմնադիրներից է ուռուցքաբան-օրթոպեդ Սերգեյ Սեինյանը: ԽՍՀՄ եւ ԱՊՀ երկրների տարածքում առաջին անգամ մեգաէնդոպրոթեզի տեղադրումն իրականացվել է բժիշկ Սեինյանի կողմից: Թեեւ մինչ օրս Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվել ու իրականացվում են ուսի, արմունկի, կոնքազդրի, ծնկի պրոթեզավորումներ, սակայն տեղի բժիշկները պարտադիր են համարում պրակտիկ փորձի փոխանակումն արտերկրյա գործընկերների հետ: Այս անգամ Հայաստան են հրավիրվել գերմանական «Լինք» ընկերության օնկոօրթոպեդներ Յուռեք Նազարն ու Ռաֆաել Սկվարովսկին, ովքեր Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ոսկրային ախտաբանության բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Սեինյանի հետ իրականացրեցին ութամյա աղջկա ծնկի պրոթեզավորում:
Մեզ հետ զրույցում Յուռեք Նազարը նշեց, որ վիրահատությունն, ինքնին, բավականին բարդ է. «Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք տեղի բժիշկներին կատարելու բարդագույն վիրահատությունը, քանի որ պրոթեզը կոնստրուկտորային տեսանկյունից բարդ է և պատվիրված է անհատական չափագրումներով: Լինելով «Լինք» ընկերության ներկայացուցիչ, մենք աջակցում ենք պրոթեզի հավաքման գործընթացին:
Բժիշկ Նազարն իր հիացմունքն է հայտնում տեղի բժիշկների կողմից գրանցած հաջողություններին. «Բժիշկներն ութամյա աղջնակի մոտ վերացրել են օստիոգեն սարկոման, ինչը պարզապես հրաշալի արդյունք է: Եթե քիմիաթերապիան արդյունք չտար, որն իրականացվել է եւ՛ ուռուցքը վերացնելուց առաջ, եւ՛՝ հետո, ապա բժշկները ստիպված կլինեին ոտքը ենթարկել ամպուտացիայի: Ուռուցքի վերացումից հետո տեղի բժիշկները գործել են շատ գրագետ ու ճիշտ, նրանք հեռացրել են ծունկը եւ տեղադրել սփեյսեռ՝ արհեստական ժամանակավոր պրոթեզ, որն այժմ փոխարինվեց արծաթե պատվածքով տիտանային նոր պրոթեզով:
Փոքրիկ աղջնակի համար պատվիրված պրոթեզը բացառիկ է նրանով, որ պատրաստված է հենց վիրահատվողի կմախքի պարամետրերին համապատասխան: Նմանօրինակ պրոթեզներ բացառիկ ճշգրտությամբ ստանալու համար կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա, ստեղծվում է նախագիծ, հետո միայն պատրաստվում: Բացառիկությունը կայանում է նրանում, որ պրոթեզը երեխայի աճի հետ կարելի է երկարացնել. տվյալ պարագայում 9 սմ երկարցնելու հնարավորություն կլինի: Տարիների ընթացքում, երբ անհրաժեշտություն լինի, նվազագույն ինվազիվ մեթոդով վիրահատություն կիրականացվի»:
Ըստ բժշկի, տարիքով մարդկանց եւ երեխաների մոտ տվյալ վիրահատության տարբերությունը նրանում է, որ առաջին դեպքում անձի աճը կանգնած է, իսկ երեխաները ժամանակի ընթացքում հասակ են առնում, ու, այսպես թե այնպես, նվազագույն ինվազիվ մեթոդով միջամտություններն անխուսափելի են:
Ինչ վերաբերում է հետվիրահատական ու վերականգնողական փուլին, բժիշը նշեց.
«Մոտավորապես երկու շաբաթ հետո կսկսվի վերականգնողական փուլը, բուժական ֆիզկուլտուրան: Միգուցե այս պարագայում երեխայի մոտ բուժական ֆիզկուլտուրան տեւի մեկ տարի կամ ավելի, քանի որ երեխայի մոտ մոտավորապես երկու տարի է, ինչ մկանները պրակտիկորոն չեն գործել: Ինչ վերաբերում է քայլելուն, ապա դա հնարավոր կլինի վիրահատությունից երեք-չորս օր անց, իսկ երկու-երեք ամիս անց երեխան կարող է վերադառնալ իր նախկին կյանքին:
Պրոթեզավորումից հետո հիվանդին չի թույլատրվում կատարել լիարժեք ծանր աշխատանք, քանի որ պրոթեզի ժամկետը կրճատվում է, եւ կա հատուկ ռեժիմ, որով նա պետք է ապրի: Քանի որ տվյալ պարագայում հիվանդն ութամյա աղջիկ է, նա ֆիզիկական ծանր աշխատանք չի կատարելու, առավելագույնը՝ աշխուժություն, վազք եւ այլն: Ֆիզկուլտուրայով կարող է զբաղվել սահմանափակ ձեւաչափով»,-ասաց բժիշկը` հավելելով, որ տեղադրված պրոթեզի ժամկետը կախված է գործածման մակարդակից. եթե հիվանդը կատարում է այն բոլոր հրարանգները, որոնք բժիշկն է տվել, ապա պրոթեզը կծառայի երկար:
Կարդացեք նաև
«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառումն առիթ էր գնահատելու բուժքույրերի, մանկաբարձների, դեղագետների, ինչպես նաև երկար տարիներ...
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...
«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...
Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...
Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...
Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները...
Օրեր առաջ ՄՄԱՊԳՀԿ է դիմել 30 տարեկան կին՝ գանգատվելով 1,5-2 ամիս չդադարող արյունային արտադրությունից սեռական ուղիներից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն